Արևը Հայաստանի ամենավառ «օգտակար հանածոն է»: Մեր երկիրը պետք է առանձնակի դիրք գրավի արևային էներգետիկայի շուկայում: Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիան ստեղծվել է ընդամենը մի քանի ամիս առաջ, բայց արդեն փորձում է ձևակերպել ոլորտի խաղի կանոնները։
Ջուլիետա Սիմոնյանի հետ խոսել ենք՝ ինչու հենց 2025-ին հասունացավ այս կառույցի ստեղծման պահը, ինչ բացեր կային շուկայում, և ինչ խնդիրներ է փորձում փակել նորաստեղծ ասոցիացիան։
Քննարկում ենք՝ ինչ դեր ունեն 5 համահիմնադիր կառույցները, ասոցիացիան լոբբիստակա՞ն է, փորձագիտական, թե կրթական հարթակ, և ինչպես են չափում իրենց ազդեցությունը ոլորտի զարգացման վրա։