Ռինգում մետաղների ու ալգորիթմների անզիջում բախում էր. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմակերպած ռոբոտների հաքաթոնը վերածվեց իսկական պայքարի, որտեղ 36 թիմեր իրենց ստեղծած մեքենաներով մտան «գոյամարտի»։ Հաղորդման հյուրը, ով ևս մասնակցել է մրցույթին, փոխանցեց մրցասպարեզի էներգիան՝ պատմելով ժյուրիի պահանջների և այն էքստրեմալ լուծումների մասին, որոնք թիմերը հորինում էին հենց տեղում՝ հաղթանակի հասնելու համար։ Այս տեխնոլոգիական ադրենալինի մեջ բացարձակ հաղթարշավ գրանցեցին «Արմատ» լաբորատորիաների թիմերը. նրանք ոչ միայն դիմացան մարտահրավերին, այլև գրավեցին պատվո հարթակի բոլոր երեք հորիզոնականները՝ փաստելով, որ հայկական ինժեներական միտքը ոչ միայն ամուր արմատներ ունի, այլև անպարտելի ուժ։

CONTACT INFORMATION

(+374)11 54 88 81
Mon – Fri 09:00-18:00 “UATE Power House” Khorenatsi 28, 3-rd floor, Yerevan, Armenia

Union of Advanced Technology Enterprises © 2025. All rights reserved