Փետրվարի 11-ին անցկացվեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 25-րդ տարեկան համաժողովը։

Այսուհետ միությունը նոր խորհուրդ ունի և նոր նախագահ: Տասնմեկ տարի միությունը ղեկավարած Ալեքսանդր Եսայանին՝ Team Telecom Armenia-ի, Firebird AI-ի և այլ ընկերությունների համահիմնադիր, փոխարինեց VOLO ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Արմեն Քոչարյանը։

Արդեն վստահ կարելի է ասել, որ ԱՏՁՄ-ն ներկայացնում է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը: Այն միավորում է ավելի քան 270 ընկերություն։ Երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ՏՏ ընկերությունների կողմից վճարվող հարկերի շուրջ 70%-ը բաժին է ընկնում հենց ԱՏՁՄ անդամներին։

Նախորդ տարում միությանը միացել է 80 նոր անդամ։ ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանի խոսքով՝ եթե երեք տարի առաջ միությունն ուներ մոտ 100 անդամ, ապա այժմ տարեկան գրեթե նույնքան նոր ընկերություններ են միանում։

Անդամների միջև համագործակցությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է 2026 թվականին ստեղծել միասնական հարթակ, որտեղ ներկայացված կլինեն միության բոլոր ընկերությունները և նրանց առաջարկած ծառայությունները։

Իր հեղինակային հաղորդման ընթացքում ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը պատմում է կառույցի առաքելության, անելիքների և տեսլականի մասին:

CONTACT INFORMATION

(+374)11 54 88 81
Mon – Fri 09:00-18:00 “UATE Power House” Khorenatsi 28, 3-rd floor, Yerevan, Armenia

Union of Advanced Technology Enterprises © 2025. All rights reserved