Ժամանակին ՛՛կոդ գրելը՛՛համարվում էր հաջողության բանալի: Քիչ թե շատ տեխնոլոգիական կրթություն ստացած պատանիները և աղջիկները ձգտում էին իրենց տեղը գտնել ծրագրավորման ոլորոտում: Այսօր արդեն պարզ է, որ մեզ պետք չեն պարզապես ՛՛կոդ գրողներ՛՛. ապագայի շուկան խորը գիտելիքներով զինված ճարտարագետներինն է: Բայց տեխնիկական հմտությունները միևնույն է շարունակելու են մնալ կարևոր գործիք անգամ Արհեստական Բանականության դարում:
Մեկնարկել է «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթի հայտերի ընդունումը։ Ծրագրավորողների ազգային առաջնությունը այս տարի կանցկացվի ապրիլին:
ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը իր հեղինակային հաղորդման ընթացքում խոսել է գալիք մրցույթի, ապագայի մասնագետների և բազմաբովանդակ կրթության մասին: