Plug and Play-ը արդեն Հայաստանում է: Կազմակերպությունը ներկայություն ունի աշխարհի ավելի քան 60 երկրներում. այս գլոբալ հարթակը կառուցված է երեք հիմնական սյուների վրա՝ կորպորատիվ համագործակցություն, ներդրումային ակտիվություն և ստարտափների աքսելերացիա։ Նորարարությունն այստեղ ընկերության ներքին գործը չէ, այն բաց է, համագործակցային և շուկայական պահանջից ծնված։