Արհեստական բանականությունը հեղափոխություն է բերում: Փոխվում է աշխատաշուկան, պիտի փոխվի նաև կրթությունը: Ժամանակին ինդուստրիալ հեղափոխությունը պահանջեց հանրակրթություն և զանգվածային մասնագիտացում: Այսօր աշխարհը փոխվում է, և կարծես այս շարժը այլևս չի կանգնելու: Հետևաբար՝ նոր աշխարհում հաջողակ է լինելու ոչ թե մասնագետը, այլ բազմագետը:
ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը իր հեղինակային հաղորդման ընթացքում խոսում է կրթության նոր ձևերի և մարտահրավերների մասին: