Կայացավ ԱՏՁՄ նոր կազմավորված Խորհրդի անդամների առաջին աշխատանքային նախաճաշը ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։

23․02․2026
 
Հանդիպումը, որին մասնակցում էին նաև միությանն անդամակցող առաջատար մի շարք ընկերությունների («strategic»/«visionary» մասնակցություն) ղեկավարներ, դարձավ լիազորությունները ստանձնելուց հետո Խորհրդի նոր անդամների մասնակցությամբ առաջին քննարկումը՝ միտված «պետություն-մասնավոր» միասնական օրակարգի ձևավորմանը։
 
Քննարկման առանցքում էին՝
 
• Հայաստանին բնորոշ բիզնես-ռիսկերը, դրանց միջազգային ընկալումը և ազդեցությունը խոշոր կորպորացիաների հետ համագործակցության վրա
 
• Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման խթանման միջոցների կառուցակարգային խնդիրները
 
• Տեխնոլոգիական միգրանտների համար նախատեսված աջակցության մեխանիզմների կիրառման արդյունավետությունը
ԱՏՁՄ Խորհրդի անդամները ներկայացրեցին ոլորտի ընկերությունների մոտեցումները և ընդգծեցին համակարգային, կանխատեսելի և մրցունակ միջավայրի ձևավորման առաջնահերթությունը՝ որպես Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի երկարաժամկետ զարգացման կարևոր պայման։
 
Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ՝
 
բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրի շրջանակում համատեղ աշխատանքային ձևաչափ գործարկելու, ինչպես նաև երկրի հետ կապված ռիսկային ընկալումները կառավարելուն և միջազգային արդյունավետ հաղորդակցությանը միտված համատեղ աշխատանքները շարունակելու վերաբերյալ։
Քննարկման մասնակիցները վերահաստատեցին ինստիտուցիոնալ երկխոսության շարունակականության կարևորությունը՝ միտված Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի մրցունակության բարձրացմանը և դիրքերի ամրապնդմանը միջազգային շուկայում։

CONTACT INFORMATION

(+374)11 54 88 81

Mon – Fri 09:00-18:00

“UATE Power House” 

Khorenatsi 28, 3-rd floor,

Yerevan, Armenia

Union of Advanced Technology Enterprises © 2025. All rights reserved