Օտարերկրյա կապիտալ. ծուղա՞կ, թե մեծ հնարավորություն. Թեք հայեր
Պատկերացրեք տարիներ շարունակ կառուցում եք ընկերություն: Հասնում եք որոշակի հաջողությունների: Այնուհետև դրսից գալիս է օտարերկրյա ներդրողը և…Հենց այստեղ սցենարները կարող են տարբեր լինել: Ձեր ընկերությունը կարող է կուլ գնալ էլ ավելի խոշոր ձկներին, կարող է նաև նոր թռիչքուղի գտնել: Սա է առողջ էկոհամակարգի հիմքը: ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանի հեղինակային հաղորդման այս թողարկումը նվիրված է օտարերկրյա կապիտալին: Այն բացում է հնարավորություններ, բայց կարող է նաև խնդիրներ առաջացնել: Եվ չնայած բոլոր կնճռոտ հարցերին՝ օտարերկրյա կապիտալը երկրում նախևառաջ վկայում է այն մասին, որ պետությունն ունի ռեսուրս՝ մարդկանց, թիմերի, մտքերի և երազանքի տեսքով: