Ռոբոտաշինությունը՝ ազգային մարզաձև․ Թեք Հայեր
Հայաստանի Ինքնավար Ռոբոտների 17-րդ Առաջնությունը՝ ArmRobotics 2025-ը կրկին ապացուցեց, որ մեր ազգային սպորտաձևերի մեջ ռոբոտաշինությունը կարող է առաջին տեղը զբաղեցնել: Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) տնօրեն Սարգիս Կարապետյանը պատմում է, թե ինչպես անցավ մրցույթն այս տարի: Նա նաև խոսում է Հայաստանում գյուղատնտեսության մասին: Այս ոլորտը տեխնոլոգիական սովի մեջ է ապրում: Մինչդեռ ամբողջ աշխարհում ՏՏ-ն գյուղատնտեսության կարևոր մասն է: Սարգիս Կարապետյանի խոսքով հաջորդ տարի ArmRobotics մրցույթը նվիրված կլինի հենց գյուղատնտեսությանը: