Տեխնոլոգիական համայնքը և պետությունը. Ո՞րն է գլխավոր խնդիրը. Թեք հայեր
Այս թողարկման ընթացքում ԱՏՁՄ տնօրենը խոսում է տարբեր համայնքներից ու միություններից: Տեխնոլոգիական համայնքի օրինակով նա ցույց է տալիս միությունների միջև շփման, փորձի ու մտքի փոխանակման կարևորությունը: Առանձին խնդիր է պետություն-համայնքներ կապը: Երբ պաշտոնյաները պրոակտիվ քաղաքականություն են վարում, նրանք հաճախ են հանդիպում տարբեր կառույցների հետ: Բայց ի՞նչ անել, եթե պաշտոնյան այնքան էլ հետաքրքրված չէ իր գործով: Սարգիս Կարապետյանի կարծիքով այս խնդիրը կարելի է լուծել օրենսդրական մակարդակով ամրագրված մեխանիզմներով, որոնք անկախ պաշտոնյաների և կառավարության տարբերություններից, պետություն-համայնքներ շփումը կտեղափոխեն ինստիտուցիոնալ հարթակ: