Երբ կոդը դառնում է զենք. Մտավոր սեփականության «պատերազմները». Թարմ ուղեղով

Ստրատափ հիմնելը գործի մի մասն է։ Շատ ավելի կարևոր է կարողանալ այն պաշտպանել։ Աշխարհում յուրաքանչյուր տեխնոլոգիական մտքի ետևից հազարավոր «որսորդներ» են ընկած։ Ստարտափերում ամենաթանկ արժեքը ոչ միայն գաղափարն է, այլ դրա իրավական պաշտպանությունը։ Աշխարհում ամեն օր ծնվող նոր տեխնոլոգիաներին զուգահեռ կարող է անհետանալ ստեղծած արժեքը: Շատերը դեռ հավատում են մեկ վտանգավոր միֆի`  բանավոր պայմանավորվածությունը բավական է։ Կոդը գրում է կոնկրետ մարդը, և եթե պայմանագրում դա հստակ չես նշում, մի օր կարող ես պարզել, որ քո ստեղծած բիզնեսի սեփականատերը դու չես։ Open Source-ը կարող է լինել արագ լուծում, բայց նաև ռումբ՝ սխալ կիառության դեպքում։

Union of Advanced Technology Enterprises © 2025. All rights reserved