«Արմաթներ»-ը աճում են, ծառը` ծաղկում. տեխնոլոգիական գարունը սկսվել է. Թարմ ուղեղով
Կարեն Վարդանյանը կդառնար 62 տարեկան: Տեխնոլոգիական մեծ հայը հեռացավ` թողնելով տեսլական, գաղափար ու «Արմաթ»-ներ: ԱՏՁՄ ստեղծման պահին հիմնադիր ընկերությունները ընդամենը 7-ն էին, այսօր թիվը հասել է 262-ի: Կենաց սիրող և տեսաբանությամբ զբաղվող հայ մարդկանց մեջ նա եզակի էր, որ քայլում էր ժամանակից առաջ: Պետական շահը՝ առաջին տեղում, տեխնոլոգիաների «վազքը»՝ անհետաձգելի: Սա նրա տեսլականն էր, որին այսօր լծված է օրեցօր ընդլայնվող մի աբողջ համայնք: