Վերլուծություն` ըստ տեղանքի. ինչպե՞ս է աշխատում GIS-ը. «Թարմ ուղեղով»
Geovibe-ը զբաղվում է աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS) մշակմամբ, տվյալների վիզուալիզացիայով ու տարածական անալիտիկ լուծումներով։ Ընկերության գլխավոր նպատակներից է առաջադրել նորարարական գործիքներ: Կիրառումը հնարավոր է բոլոր ոլորտներում՝ քաղաքաշինություն, բնապահպանություն, տրանսպորտ, տուրիզմ և այլն։ Համահիմնադիրը ներկայացրեց նաև վերջերս կազմակերպված միջոցառման մանրամասները, որի ընթացքում ներկայացվել էին նոր տեխնոլոգիական լուծումներ, տվյալների վերլուծության մոտեցումներ և GIS-ի կիրառական օրինակներ Հայաստանի ու տարածաշրջանի մակարդակում։