Հանրային Կապերի Մասնագետ
Մենք փնտրում ենք փորձառու և ռազմավարական մտածողությամբ Հանրային կապերի մասնագետի, ով Հաղորդակցությունների և մարքեթինգի տնօրենի ղեկավարությամբ պատասխանատու կլինի կազմակերպության հանրային դիրքավորման, մեդիա հարաբերությունների և հեղինակության կառավարման համար՝ ապահովելով կազմակերպության արդյունավետ ներկայացումը հանրային և մասնագիտական հարթակներում։
🎯 Հիմնական պատասխանատվություններ
- Կազմակերպության հանրային դիրքավորման և հաղորդակցական օրակարգի ձևավորում
- Մեդիա հարաբերությունների կառուցում և զարգացում
- PR նյութերի մշակում (պրեսռելիզներ, հայտարարություններ, ելույթներ և այլն)
- Հաղորդագրությունների ադապտացիա տարբեր լսարանների համար
- Միջոցառումների հաղորդակցական ապահովում և հանրային ներկայացում
- Մեդիա մոնիթորինգ և հաղորդակցության արդյունավետության գնահատում
- Հաղորդակցական նախաձեռնությունների իրականացում և հեղինակության կառավարում
✅ Պահանջներ
- Մեդիա դաշտի և տեղեկատվական օրակարգերի ձևավորման մեխանիզմների լավ իմացություն
- Գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
- Ուժեղ storytelling և բովանդակային մտածողություն
- Մեդիա հարաբերությունների կառուցման և պահպանման փորձ
- Ճգնաժամային հաղորդակցության բազային գիտելիքներ
- Սոցիալական մեդիայի և թվային հաղորդակցության գործիքների լավ իմացություն
- Վերլուծական մտածողություն և մեդիա մոնիթորինգի փորձ
- Բազմապրոյեկտ միջավայրում աշխատելու և ժամանակի կառավարման բարձր ունակություններ
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
🎓 Կրթություն
Բարձրագույն կրթություն՝ հանրային կապերի, հաղորդակցության, լրագրության, մարքեթինգի, բանասիրության, միջազգային հարաբերությունների կամ հարակից ոլորտում։
📩 Ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակն ուղարկել career@uate.org էլ. հասցեով մինչև ս․թ․ մարտի 10-ը։