Հայ
Շահերի պաշտպանություն
Մենք գործում ենք որպես ոլորտի մեկ միասնական ձայն՝ իրականացնելով ակտիվ լոբբինգ բիզնեսի համար։ Միացե՛ք մեզ, և մենք կլուծենք ձեր բիզնեսին առնչվող խնդիրները։
Ձեռքբերումներ
Կարծիքներ
Արմեն Շահնազարյան
Դ-Լինկ ընկերություն, Տնօրեն
ԻՏՁՄ մշտապես աջակցել է Դ-Լինկ ընկերության արտադրանքը ՀՀ ներմուծող մեր գործընկերներին՝ մաքսային ձևակերպումների ընթացքում առաջացած խնդիրների լուծման գործում։ Այդ աջակցության շնորհիվ մեր գործընկերները հնարավորություն են ստացել ապրանքների ներմուծումը կազմակերպել ՀՀ Մաքսային Օրենսգրքի 87-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։ ԻՏՁՄ աջակցությունը հնարավորություն է տվել նաև բուն մաքսային ձևակերպումների ընթացքում խուսափելու փաստաթղթերի տարաբնույթ մեկնաբանություններից, թույլտվությունների հետ կապված ավելորդ քաշքշուկներից։ Բոլոր այսպիսի դեպքերում Միությունը ոչ միայն անհապաղ ցուցաբերել է իր աջակցությունը մեր գործընկերներին, այլ նաև հետևողականորեն ավարտին հասցրել խնդրահարույց հարցերը։
Արամ Հարությունով
Էմ Սի Էս Կովկաս, տնօրեն
«Էմ Սի Էս Կովկաս» ընկերությունը, հանդիսանալով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ, թևակոխեց իր զարգացման նոր փուլ: Նախ՝ ընկերությունը մաս կազմեց հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների միասնական համայնքի, ինչը մի կողմից հնարավորություն տվեց ընկերությանն առավել պաշտպանված լինել, քանզի վստահ ենք, որ կա մի կառույց, որը պատրաստ է իրականացնել մեր շահերի պաշտպանությունը, իսկ մյուս կողմից ԻՏՁՄ հարթակ հանդիսացավ նոր բիզնես գործընկերներ ձեռքբերելու համար: ԻՏՁՄ շնորհիվ կարգավորվեցին և պարզեցվեցին մաքսային ընթացակարգերը, ինչը հնարավորություն տվեց մեր ընկերությանը ապրանքների ներմուծումն իրականացնել բացառապես օրենքով սահմանված կարգով ու գործարքի գնի մեթոդով, ինչն էլ իր հերթին հնարավորություն տվեց տնտեսված գումարներն ուղղել մեր ընկերության զարգացմանը: