Հայ
ՀՀ կառավարության հետ համագործակցություն
Մենք ամրապնդում ենք բիզնես-կառավարություն համագործակցությունը` ապահովելով երկխոսության համար ընդհանուր հարթակ, որպեսզի բիզնեսն ակտիվորեն ներգրավվի ոլորտի ընդհանուր հաջողությանն ուղղված քաղաքականության ձևավորման գործընթացում:
Ձեռքբերումներ
Կարծիքներ
Սուսաննա Առաքելյան
Ինստիգեյթ Ռոբոտիքս, Տնօրեն
ԻՏՁՄ-ն այն վստահելի ու պատասխանատու գործընկերն էր, ով օգնեց ստեղծել կառուցողական գործընկերային հարաբերություններ Կառավարության ու Հայաստանի մաքսային մարմինների հետ, ինչի արդյունքում էապես բարձրացավ մաքսային ձևակերպումների և այլ գործընթացների իրականացումը։ Այս օժանդակությունը էլ ավելի ակնառու դարձավ, երբ Ինստիգեյթ Ռոբոտիքս ընկերությունը մուտք գործեց Ալյանս Ազատ տնտեսական գոնի։ Ինստիգեյթ Ռոբոտիքսը՝ լինելով Հայաստանում գրանցված ազատ տնտեսական գոտուառաջին շահագործող ընկերությունը, իր մաշկի վրա զգաց Ազատ տնտեսական գոտիների հետ կապված օրենսդրական և ընթացակարգային բացերը և եթե չլիներ համագործակցությունը ԻՏՁՄ ու Մաքսային մարմինների հետ, այդ բացերը հաղթահարելը մեզ շատ ավելի դժվար կլիներ։