Հայ
Մասնակցել
ԱՏՁՄ թիմը չէր կարող հաջողություն գրանցել առանց մեր հրեշտակների առատաձեռն և ոգևորող աջակցության
Ես ուզում եմ ժամանակ տրամադրել
Աշխատա՛նքն է, որ ունի նշանակություն։ Յուրահատուկ մի բան կա սեփական ներուժը գիտակցելու և ճանաչելու այն տաղանդներին, ովքեր նպաստում են Հայաստանի բարգավաճմանը:
Ես ուզում եմ գումար տրամադրել
Այն ծրագրերը, որոնց կարող եք այս պահին աջակցել

http://www.ARMATH.am
Ինչու են նրանք մեզ օգնում
Արմեն Քոչարյան
ՎՕԼՕ, Տնօրեն
Ստեղծելով և կիրառելով Why Armenia պատմությունը, ինչպես նաև մեր հանդիպումները սկսելով Հայաստանը՝ որպես զարմանահրաշ ինժեներիայի երկիր ներկայացնելով, վերջին երեք տարիների ընթացքում ՎՕԼՕ ընկերության թիմը կրկնապատկեց իր վաճառքների ծավալն ու մեծացրեց աշխատակազմը։
Դավիթ Ասլանյան
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ
Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամը Դիլիջան քաղաքում և խոշորացված համայնքի 3 գյուղերում ինժեներական լաբորատորիաների ներդրումը ֆինանսավորեց հենց այն պատճառով, որ մենք զբաղվում ենք համայնքների զարգացմամբ: Մենք USAID դրամաշնորհի շրջանակներում Հայաստանի համայնքներին միլիոնավոր դոլարների մեքենաներ ու տեխնիկա ենք տրամադրել, այդ թվում՝ Դիլիջանին, որոնք մեծապես նպաստել են համայնքներում հանրային ծառայությունների քանակի ավելացմանը և որակի բարելավմանը: Բայց կգա մի ժամանակ, երբ այդ տեխնիկան կմաշվի, գործածությունից դուրս կգա, իսկ մեր հիմնադրած ինժեներական լաբորատորիաների արդյունքները ավելի ու ավելի ընդգծված կերևան: Ի՞նչը կարող է ավելի զորեղ զարգացման իմպուլս հաղորդել համայնքներին, քան երիտասարդներին իրենց բնակավայրի հետ կապելը, նրանց գիտելիք և կարողություններ հաղորդելը, դրամ վաստակելու մեծ հնարավորություն ընձեռնելը: ԻՆժեներական լաբորատորիաները վերացնում են տարածությունը ոչ միայն մայրաքաղաքի ու գյուղերի միջև, այլև աշխարհի ցանկացած բարձր տեխնոլոգիական կենտրոնի ու հայկական ամենահեռավոր գյուղի միջև: Միայն այն փաստը, որ բոլոր դպրոցներում ամենափայլող աչքերով երեխաները հանդիպում են ինժեներական լաբորատորիաներում, բավական է, որ մեր փոքրիկ ներդրման համար մեծ ուրախություն ապրենք:
Հայկ Եսայան
Ucom, Գլխավոր տնօրեն
Ucom ընկերության կողմից «Արմաթին» աջակցելը և հովանավորելը բխում է ընկերության ռազմավարությունից և ԿՍՊ դասական օրինակ է։ Ucom-ը մշտապես օժանդակում է ոլորտի ապագա մասնագետների կրթությանը, ինչպես նաև նորարարական գաղափարներ ներկայացնող start-up ընկերություններին: Ամենանորարարական համարվող հայկական ընկերության նպատակներից է ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ այդ մասնագետները կունենան լայն հնարավորություններ իրականացնելու իրենց նորարարական նախագծերն՝ աշխատելով և կրթվելով փոխադարձ համագործակցության միջավայրում:
Ալբրիկ Նազարյան
«Նազարյան» կրթական հիմնադրամ
Հաշվի առնելով, որ սահմանամերձ գյուղերը հանդիսանում եմ մեր երկրի դարպասները և կանգնած են հայաթափության վտանգի առաջ, որոշում կայացվեց, որ հենց այս երեխաներն ունեն աջակցության մեծ կարիք։ Այդ գյուղերի երեխաների առօրյան սահմանափակվում է դպրոց այցելելով և այգիներում հարազատներին օգնելով, սակայն այդ երեխաների մեծ մասը երազում է նաև լավ կրթության և գիտելիքահեն ապագայի մասին, և նրանց ձգտումներն ու նպատակներն ավելի մեծ են։
Արման Աթոյան
Արլուպա, Տնօրեն
Ես հավատում եմ, որ Հայաստանի ապագան բացառապես IT-ի զարգացման մեջ է, մենք աջակցում ենք երեխաներին, որ նրանք հավատան դրան ու փոքր տարիքից սիրեն տեխնոլոգիաները։ Մենք փորձում ենք մեր ուժերի չափով աջակցել ու ոգևորել երեխաներին, ոնց որ օրինակ մեզ էր ոգևորում Կարեն Վարդանյանը 10 տարի առաջ։
ԱՏՁՄ հրեշտակները
Nshan Shaqaryanx
Facebook CEO
Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat volutpat.