Հայ
Կրթություն և աշխատուժ
Մենք ապագան կառուցում ենք՝ բարելավելով կրթական հիմքը: Մեր հիմնական ռազմավարական նպատակներից է՝ տարածել ժամանակակից ինժեներական կրթությունը Հայաստանի ամբողջ տարածքում՝ նպատակ ունենալով ոլորտի համար մոտ ապագայում ձևավորելու կրթված և տաղանդավոր մասնագետների բանակ:
Ձեռքբերումներ
Կարծիքներ
Հայկ Անդրեասյան
Իրական դպրոցի աշակերտ
Ինչպես փոխեց իմ կյանքը Իրական դպրոցը․ «Ընդամենը հինգ ամիս է, ինչ սովորում եմ Իրական դպրոցում, սակայն այդ կարճ ժամանակահատվածում իմ կյանքը զգալիորեն փոխվել է։ Առաջին իսկ օրերից սկսեցինք աշխատել խմբերով և խմբում աշխատելը եղավ առաջին կարևոր հատկությունը, որ սովորեցի այստեղ։ Տեսասահիկներ պատրաստելը եւ դրանք ներկայացնելը ոչ միայն հնարավորություն տուեցին ստանալ բազմակողմանի գիտելիքներ, այլ նաև իմ մէջ ամրացրեցին պատասխանատվությանն զգացումըմ, դարձրին ավելի ինքնավստահ և համարձակ։ Հայկական ավանդական պարերի և երգերի ուսուցումը, հայոց պատմության հետ ծանոթացումը արթնացրին իմ մեջ հայրենասիրական ոգին։ Սովորեցի պատասխանատու լինել իմ վատ և լավ արարքների համար։ Սովորեցի բարեխղճորեն հաղթահարել իմ առջև ծառացած խնդիրները։ Ընդհանուր կարող եմ ասել, որ դարձա ավելի հասուն և աշխարհը սկսեցի ընկալել այլ կերպ։
Հովհաննես Մկրտչյան
Իննոսոֆթ, Հիմնադիր
«Բանակից` ՏՏ ոլորտ» ծրագրի մասնակից լինելն աշխատանք փնտրելու և, ի վերջո, աշխատանք ձեռք բերելու փուլում ինձ (թեև վստահ եմ նաև բոլոր մասնակիցների) համար ամենակարևոր ձեռքբերումն էր: Ծրագիրը ինքնատիպ է նրանով, որ քառօրյա պատերազմի մասնակից տղաների զբաղվածության խնդիրը լուծելիս՝ շեշտը դրվել էր նախ գիտելիք փոխանցելու, ապա մասնակիցներին ամենաառաջատար ոլորտում ներգրավելու վրա: Ես «Բանակից` ՏՏ ոլորտ» ծրագրի առաջին շրջանավարտներից եմ: Հաշվի առնելով նոր զորացրված լինելու հանգամանքը` անվճար դասընթացները հնարավորություն տվեցին սովորել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ծրագրավորման գիտելիքներ: Կարճ ժամանակում ընդունվեցի Արմաթ ինժենարական լաբորատորիա՝ որպես Ռոբոտաշինության և ծրագրավորման խմբակավար: Դասընթացի ավարտից հետո պրակտիկա անցա ԻՏՁՄ անդամ մի քանի ընկերություններում, ապա սկսեցի աշխատել Օպտիմ Հայաստանի թիմում: Ծրագրի շնորհիվ ոչ միայն աշխատանքի անցա, այլև՝ տղաներով սթարթափ հիմնեցինք՝ Իննոսոֆթը, ու մենք ինքներս աշխատատեղեր ստեղծեցինք: