Հայ
Լուրեր

Արմաթ ինժեներական լաբորատորիաները փնտրում են կամավորներ՝ ՀՀ մարզերի «Արմաթ» լաբորատորիաների խմբավարներին անգլերենի առցանց դասընթացներ տրամադրելու համար։

Աջակցելով խմբավարներին՝ հետագայում ձեր գիտելիքը նրանց միջոցով փոխանցվելու է ու նոր հնարավորություններ է տալու ՀՀ բոլոր մարզերում սովորող հազարավոր երեխաների, ինչպես նաեւ ստեղծելու է նոր հեռանկարներ՝ հայկական կրթական մոդելի արտահանման գործում։

Հետաքրքրության դեպքում խնդրում ենք լրացնել հետևյալ հարցաթերթիկը։

Անհամբեր սպասում ենք Սփյուռքից ու Հայաստանից բազմաթիվ պատրաստակամ անհատների արձագանքին։

Միացե՛ք տեխնոլոգիական Հայաստանի կայացմանը: