Տեխնոլոգիական ոլորտում պետություն-մասնավոր համագործակցությունը տարեցտարի, անշուշտ, զարգանում է, սակայն ժամանակն է այն առավել ինստիտուցիոնալ դարձնել:

08.01.2025
Իր գործունեության տարիների ընթացքում Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը պետության հետ հարաբերվելու բացառիկ փորձ է կուտակել։
Քառորդդարյա այդ փորձը մի կարևոր բան է արձանագրում՝ տեխնոլոգիական ոլորտում պետական և մասնավոր հատվածների միջև փոխգործակցության ծավալներն, այո, տարեցտարի աճում են։ Սակայն հարաբերությունների բնույթը հաճախ շարունակում է խիստ անձնավորված մնալ։ Հարաբերությունները, երբեմն, ոչ այդքան կառույցների միջև են, որքան ղեկավարների ու առանցքային դերակատարների։ Սա ռիսկ է, որը գրեթե միշտ իրացվում է կադրային փոփոխությունների ժամանակ։
Պետություն-մասնավոր փոխգործակցությունն անհրաժեշտ է առավել ինստիտուցիոնալ դարձնել։ Սա էր ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանի հիմնական ուղերձը Սևան Ստարթափ Սամմիթի Կառավարական օրվա շրջանակում անցկացված պանելային քննարկման մասնակիցներին և ունկնդիրներին։
Քննարկմանը մասնակցում էին
ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը,
ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը,
Enterprise Armenia-ի տնօրեն Գոհար Աբաջյանը,
UEICT-ի գործադիր տնօրեն Էդուարդ Մուսաելյանը,
National Instruments AM-ի գլխավոր տնօրեն Արսեն Առուստամյանը։
Մոդերատոր՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյան

CONTACT INFORMATION

(+374)11 54 88 81

Mon – Fri 09:00-18:00

“UATE Power House” Khorenatsi 28, 3-rd floor, Yerevan, Armenia

Union of Advanced Technology Enterprises © 2025. All rights reserved