Գրաֆիկ Դիզայներ
Մենք փնտրում ենք ստեղծագործ Գրաֆիկ դիզայների, ով կմիանա մեր թիմին և կօգնի ձևավորել կազմակերպության վիզուալ ինքնությունը։
Դիզայները, հաղորդակցությունների և մարքեթինգի տնօրենի ղեկավարությամբ, պատասխանատու կլինի կազմակերպության ապրանքանիշի, նախագծերի և նախաձեռնությունների վիզուալ հաղորդակցության նյութերի մշակման և իրականացման համար՝ ապահովելով միասնական բրենդային լեզու բոլոր թվային և տպագիր հարթակներում։
🎯 Հիմնական պատասխանատվություններ
- Կազմակերպության բրենդային վիզուալների մշակում և պահպանում
- Սոցիալական մեդիայի և թվային արշավների համար վիզուալ բովանդակության ստեղծում
- Տպագիր նյութերի դիզայն (բրոշյուրներ, պաստառներ, հաշվետվություններ, ինֆոգրաֆիկաներ և այլն)
- Վեբ և մոբայլ միջավայրերի համար վիզուալ լուծումների մշակում
- Բրենդային հաղորդակցության համահունչ և ժամանակակից դիզայնի ապահովում
✅ Պահանջներ
- Բրենդային այդենտիկայի, վիզուալ հաղորդակցության և ժամանակակից դիզայնի միտումների լավ ընկալում
- Սոցիալական ցանցերի և թվային արշավների համար վիզուալ բովանդակության ստեղծման փորձ
- Տպագիր նյութերի դիզայնի և տպագրատների հետ աշխատելու փորձ
- Motion graphics և մուլտիմեդիա բազային հմտություններ
- Վիդեոարտադրության հիմնական սկզբունքների իմացություն
- UX/UI հիմունքների իմացություն և վեբ/մոբայլ միջավայրերի փորձ
- Adobe Creative Suite, Figma և/կամ համանման գործիքների գերազանց իմացություն
- Տեքստային բովանդակության հետ աշխատելու և դիզայնը հաղորդակցային նպատակներին համապատասխանեցնելու կարողություն
- Հայերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
🎓 Կրթություն
Բարձրագույն կրթություն՝ դիզայնի, վիզուալ հաղորդակցության, կերպարվեստի, մուլտիմեդիայի կամ հարակից ոլորտում։
Ինքնակենսագրականը (CV) մոտիվացիոն նամակը և աշխատանքային պորտֆոլիոն ուղարկել career@uate.org Էլ. Հասցեին մինչև ս․թ․ մարտի 10-ը