Թվային Մարքեթինգի Մասնագիետ

 

Մենք փնտրում ենք փորձառու և ստեղծագործ Թվային մարքեթինգի մասնագետի, ում խնդիրը հաղորդակցությունների և մարքեթինգի տնօրենի ղեկավարությամբ կազմակերպության ապրանքանիշի, նախագծերի և ծառայությունների առաջխաղացումն է՝ կառույցի կայքերի, հավելվածների, սոցիալական ցանցերի, մեյլինգ-լիստերի, թվային այլ գործիքների միջոցով։

 

🎯 Հիմնական պատասխանատվություններ

  • Կազմակերպության բրենդի և նախագծերի առաջխաղացում՝ կայքերի, հավելվածների, սոցիալական ցանցերի, մեյլինգ-լիստերի և այլ թվային գործիքների միջոցով
  • Բովանդակության մշակում և տարածում՝ ապահովելով միասնական բրենդային դիրքավորում
  • Թվային արշավների պլանավորում, իրականացում և արդյունքների վերլուծություն
  • Սոցիալական մեդիա հարթակների արդյունավետ կառավարում
  • Մուլտիպլատֆորմ մարքետինգային նախաձեռնությունների իրականացում

     

✅ Պահանջներ

  • Բրենդի, այդենտիկայի և դիրքավորման համապարփակ պատկերացում
  • Գերազանց «քոնթենթռայթինգ» և «սթորիթելինգ» հմտություններ, տեքստի և ոճի ուժեղ զգացողություն 
  • Կայքերի ադմինիստրատորի բազային հմտություններ (WordPress, Joomla կամ այլ)
  • Ժամանակակից website builder-ներով աշխատելու փորձ (Wix, 10web, Hostinger կամ այլ)
  • Թրաֆիկի և տվյալների վերլուծության գործիքների տիրապետում (Google Analytics, Power BI, Mixpanel կամ այլ)
  • Facebook, Instagram, LinkedIn, YouTube բիզնես էջերի կառավարման փորձ և ալգորիթմների աշխատանքային սկզբունքների լավ իմացություն
  • Լսարանի սեգմենտավորման և արդյունավետ թիրախավորման փորձ
  • Մուլտիմեդիա քոնթենթի ստեղծման հմտություններ
  • Գրաֆիկական դիզայնի և վիդեոարտադրության հիմնական սկզբունքների իմացություն (Adobe Premiere, Photoshop, Corel, Figma, CapCut, Canva կամ այլ)
  • Email marketing հարթակների իմացություն (Brevo, HubSpot, Moosend կամ այլ)
  • Հայերենի և անգլերենի  գերազանց իմացություն

     

🎓 Կրթություն

Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի, գովազդի, սոցիոլոգիայի, հաղորդակցության, բանասիրության, լրագրության կամ հարակից ոլորտում։

Ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակն՝ ուղարկել career@uate.org Էլ. Հասցեով մինչև ս․թ․ մարտի 10-ը ներառյալ։

CONTACT INFORMATION

(+374)11 54 88 81

Mon – Fri 09:00-18:00

“UATE Power House” 

Khorenatsi 28, 3-rd floor,

Yerevan, Armenia

Union of Advanced Technology Enterprises © 2025. All rights reserved