Ռոբոտներ, հայրենիք և ապագա. պատմում են «Արմաթ»-ի սաները. «Արմաթ»
Նրանք դեռ դպրոցական են, բայց մտքով արդեն մեծ ինժեներների հետ են կռիվ տալիս։ Արմաթի սաները պատմում են, թե ինչպես է հետաքրքրությունը վերածվում իրական նախագծերի, իսկ թիմային ջանքը՝ տպավորիչ արդյունքների միջազգային մրցույթներում։ Ճարտարագիտական կրթության Արմաթ ազգային ծրագրի ղեկավար Մայա Շահումյանի հեղինակային հաղորդման այս թողարկման հյուրերը միջազգային հեղինակավոր մրցաշարերում այս տարի երկրի և Արմաթի պատիվը բարձ պահած պատանի ճարտարագետներն են։