Ուսուցիչները մարզերի համար. որակյալ կրթությունը հասցնել գյուղ. Արմաթ
Հաղորդումը նվիրված է «Դասավանդիր Հայաստան» կրթական ծրագրին։ Ծրագիրը հիմնադրվել է կրթական համակարգում դրական փոփոխություններ խթանելու և հատկապես մարզերի դպրոցներում որակյալ կրթություն ապահովելու նպատակով։ Տասը տարի առաջ դրա հիմնական նպատակը նվիրված և պատրաստված երիտասարդներին դասավանդման ոլորտ ներգրավելն էր։ Այսօր ծրագիրը շարունակաբար զարգանում է՝ ներառելով նորարարական կրթական մեթոդներ, առաջնորդության ձևավորում և համայնքային ներգրավվածություն։ Տարիների ընթացքում հնարավոր է դարձել բարձրացնել ուսուցման արդյունավետությունը և ձևավորել սովորողների մոտ գիտելիքի հանդեպ ավելի մեծ հետաքրքրություն։ Ծրագրի շրջանակում ուսուցիչը կարևոր դեր ունի՝ հանդես գալով ոչ միայն որպես դասավանդող, այլ նաև որպես առաջնորդ և փոփոխությունների նախաձեռնող։